
Արարատի մարզի Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում այսօր չորս տարեկան երեխա է կորել, հայտնել են Ներքին գործերի նախարարությունից։
Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգը ստացել է ժամը 13:18-ին։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողներ։ Իրականացվում են լայնածավալ որոնողական աշխատանքներ:




