ԿարևորՍպորտ

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը դուրս են եկել ՖԻԴԵ-ի կանանց աշխարհի գավաթի երկրորդ փուլ

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը դուրս են եկել 2025 թվականի ՖԻԴԵ-ի կանանց աշխարհի գավաթի երկրորդ փուլ:

Էլինան 2:0 հաշվով հաղթել է Տաջիկստանը ներկայացնող կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նադեժդա Անտոնովային:

Լիլիթը 1.5:0.5 հաշվով առավելության է հասել է Ալժիրը ներկայացնող կանանց միջազգային վարպետ Լինա Նասսրի նկատմամբ:

Հաջորդ փուլում Էլինան կմրցի Բուլղարիան ներկայացնող գրոսմայստեր Անտոանետա Ստեֆանովայի (վարկանիշ՝ 2399) դեմ, իսկ Լիլիթը՝ Լեհաստանը ներկայացնող Ալեքսանդրա Մալցևսկայայի (վարկանիշ՝ 2403) դեմ։

Երկրորդ փուլի առաջին պարտիան կմեկնարկի հուլիսի 9-ին՝ ժամը 15:00-ին:

Կարդացեք նաև

Back to top button