
Իրանը դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխության, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
«Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության հարցը։ Երկու երկրներին խրախուսում ենք, որպեսզի հնարավորինս արագ ստորագրվի վերջնական փաստաթուղթը։
Մենք աջակցում ենք տարածաշրջանի երկրների անկախությունը և տարածքային ամբողջականությանը և դեմ ենք միջազգային սահմանների ցանկացած փոփոխությանը, ինչպես նաև ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխությունների։ Սա Իրանի Իսլամական Հանրապետության կայուն դիրքորոշումն է»,- հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը։
Նա հավելել է, որ իր կարծիքով՝ «տարածաշրջանի բոլոր խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի ներսում՝ երկխոսության և դիվանագիտության միջոցով, առանց ուժի կիրառման»։




