ԿարևորՄիջազգային

Լաթակիայում անվտանգության ուժերի եւ Ասադի կողմնակիցների միջեւ կատաղի մարտեր են տեղի ունեցել

Սիրիայի Լաթակիա նահանգում երկրի անվտանգության ուժերի եւ տապալված նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների միջեւ կատաղի մարտեր են տեղի ունեցել, հայտնում է BBC-ին։

Լոնդոնում  տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի (SOHR) տվյալներով՝ մարտերի ընթացքում զոհվել է առնվազն 48 մարդ։ Կազմակերպությունը նշում է, որ դրանք ամենակատաղի բախումներն են դեկտեմբերին Ասադի վարչակարգի տապալումից հետո։

Ըստ SOHR-ի՝ զոհվածների թվում են անվտանգության 16 աշխատակից, Ասադին հավատարիմ 28 գրոհային և չորս խաղաղ բնակիչ:

Հինգշաբթի օրը սիրիական SANA գործակալությունը հաղորդել է, որ պաշտոնանկ արված նախագահի կողմնակիցները հարձակվել են Միջերկրական ծովի ափին գտնվող Ջաբլե քաղաքի հսկիչ անցակետերից մեկի վրա։ Այս վայրի մոտ է գտնվում ռուսական «Խմեյմիմ» ավիաբազան։

Լաթակիա նահանգում պարետային ժամ է սահմանվել, Դամասկոսից լրացուցիչ ուժեր են ուղարկվել:

Կարդացեք նաև

Back to top button