
Ուկրաինական օրենսդրությունն արգելում է ընտրություններ անցկացնել ռազմական դրության ժամանակ, իսկ այն գործում է Ռուսաստանի ներխուժման օրվանից։ Բրիտանացի լրագրող Պիրս Մորգանին տված հարցազրույցում Զելենսկին հայտարարել է, որ ընտրությունների անցկացման համար պետք է փոխել օրենսդրությունը, բացի այդ՝ պատերազմի ժամանակ «միլիոնավոր մարդիկ» չեն կարող քվեարկել, քանի որ գտնվում են կամ բռնազավթված տարածքներում, կամ արտասահմանում։
Շաբաթ օրը Ուկրաինայի հակամարտության հարցով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը հանդես էր եկել Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու օգտին, եթե Ռուսաստանի հետ հնարավոր լինի հրադադար հաստատել։ Ավելին՝ նշել էր, որ ընտրությունները կարող են լինել հրադադարի պայմաններից մեկը։




