
Սեպտեմբերի 27-ին դեսպան Քվինը զորակցել է և իր հարգանքի տուրքը մատուցել Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակներ տևող հակամարտության հետևանքով իրենց կյանքը զոհած հայերին, տեղեկանում ենք ԱՄՆ դեսպանատան Ֆեյսբուքի էջից:
«Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու իրենց տունն ու ապրուստը կորցրած անձանց: Մենք վերահաստատում ենք մեր հաստատուն աջակցությունը տարածաշրջանում տևական և արժանապատիվ խաղաղության հաստատմանը, որը կապահովի կայունություն և անվտանգություն»,- նշված է հաղորդագրության մեջ։




