ԿարևորՀասարակություն

Այսօր Նավասարդն է

Օգոստոսի 11-ին հայոց բուն տոմարով Նավասարդի 1-ն է։ Բարի Նոր տարի, հայ ժողովուրդը թևակոխում է իր պատմության 4517 թվականը։

Նավասարդը հին հայկական ամսվա անունն է, որը համապատասխանում է հայոց հեթանոսական օրացույցի առաջին ամսին։ Նավասարդի տոնը մեծ նշանակություն ուներ և նշվում էր հանդիսավոր տոնակատարություններով, զոհաբերություններով, և տարբեր մրցույթներով։

Նավասարդի 1-ը համարվում էր նոր տարվա սկիզբ, որը կապված էր բերքահավաքի և նոր սկսվող գյուղատնտեսական շրջանի հետ։ Տոնը հատուկ կերպով նշվում էր, իսկ հայոց թագավորներն ու ազնվականները հավաքվում էին Բագրևանդի դաշտում՝ մասնակցելու համաժողովրդական տոնակատարություններին։

Նավասարդի տոնակատարությունների շրջանակներում կարևոր տեղ էր գրավում նաև կրոնական ծեսերը, հատկապես՝ Արամազդ աստծուն ուղղված պաշտամունքային արարողությունները։ Այս օրը նաև շատ բարեբախտ էր համարվում՝ նոր նախաձեռնությունների համար։

Back to top button