
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին ջանքեր գործադրել՝ կանխելու Լիբանանի և Իսրայելի միջև իրավիճակի սրումը, հայտնում է Agence France-Presse (AFP)՝ հղում անելով Ելիսեյան պալատին։
Գործակալության տվյալներով՝ Մակրոնն ասել է, որ «տարածաշրջանում նոր պատերազմը կարող է հանգեցնել կործանարար հետեւանքների»։
Բացի այդ, Ֆրանսիայի ղեկավարը ուշադրություն է հրավիրել «իրանական միջուկային մտահոգիչ ծրագրի» վրա և կոչ արել դիվանագիտական լուծում գտնել, հաղորդում է AFP-ն։
Ինչպես նախօրեին գրել էր Politico թերթը՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզության տվյալները, Իսրայելի և Հըզբոլլահի միջև լայնածավալ առճակատում հնարավոր է սկսվի առաջիկա շաբաթներին, եթե այս ընթացքում Գազայի հատվածում հրադադարի համաձայնություն ձեռք չբերվի։
Նշվում է, որ երկու կողմն էլ բազմիցս հրապարակայնորեն հայտարարել են, որ չեն ցանկանում, որ առճակատումը վերածվի պատերազմի, սակայն ԱՄՆ նախագահի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները կարծում են, որ Լիբանանում ինտենսիվ մարտեր կսկսվեն, չնայած դրանք կանխելու ջանքերին։
Միևնույն ժամանակ, Politico-ն նշում է , որոշ եվրոպական երկրների հետախուզական ծառայությունները կարծում են, որ Իսրայելի և Հեզբոլլահի միջև լայնամասշտաբ պատերազմ կարող է սկսվել ընդամենը մի քանի օրից:




