ԿարևորՔաղաքական

«ՔՊ» նիստ է տեղի ունեցել․ Թաթուլ Բաղդասարյանը հեռացվել է կուսակցությունից

Մայիսի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մասիսի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Վլադիմիր Խաչատրյանի, իսկ Նաիրիի Տարածքային կազմակերպության Խորհրդի նախագահի պաշտոնում Վազգեն Սիմոնյանի թեկնածությունները։

Հաստատվել է Կուսակցության 4-րդ Քաղաքական ժողովի օրակարգը։

Քննարկվել են նաև կարգապահական բնույթի հարցեր։ Թաթուլ Բաղդասարյանը հեռացվել է Կուսակցությունից։

Back to top button