ԿարևորՀասարակություն

Որոտան բնակավայրի ոռոգման ջրագծերի կառուցման աշխատանքները վերսկսվել են

Հաշվի առնելով, որ եղանակների տաքացման հետ մեկտեղ ոռոգման սեզոնը սկսելու է, Որոտան բնակավայրի ոռոգման ջրի ցանցի կառուցման աշխատանքները վերսկսվել են, հայտնում են Գորոիսի համայնքապետարանից։

Բնակավայրի համար ոռոգման ջրի հարցը հրատապ է, ուստի համայնքապետարանը գործընկեր կազմակերպությունների հետ միասին լուծում է կենսական նշանակության խնդիրը: Ոռոգման ջրագծի ցանցի կառուցման ծագիրն իրականացվում է Գորիսի համայնքապետարանի, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի և Հիմնատավուշ հիմնադրամի համատեղ համագործակցությամբ: Մինչև ոռոգման սեզոնը Որոտանում ոռոգման ջրի խնդիրը լուծված կլինի:

Back to top button