
Հունիսի 9-ին՝ ժամը 17:30-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացել է Հայաստանի ազգային հավաքականի բաց մարզումը՝ 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպումների շրջանակներում։
Հայաստանի հավաքականը հանդես է գալիս D խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Խորվաթիայի, Թուրքիայի, Ուելսի և Լատվիայի ազգային հավաքականները: Հունիսի 16-ին Պետրակովի սաները արտագնա հանդիպում կանցկացնեն Ուելսի հետ, իսկ հունիսի 19-ին Երևանում կհյուրընկալեն Լատվիայի հավաքականին:




