
Արաբական Միացյալ Էմիրութունների ազգային Etihad ավիաընկերությունն այսօր հայտարարել է Աբու-Դաբի – Երևան՝ շաբաթական չորս չվերթի իրականացման մասին: Դեպի Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք չվերթերը կմեկնարկեն 2014թ. հուլիսի 2-ից:
ԱՄԷ գլխավոր փոխադրողը երկու դաս ունեցող A320 ինքնաթիռներ է գործարկելու՝ 16 բիզնես դասի և 120 էկոնոմ դասի տեղերով։
«Նոր թռիչքները հոգ կտանեն ԱՄԷ և Երևանի միջև օրեցօր աճող՝ օդային ճանապարհորդության պահանջարկին: Դրանք նաև կօգնեն աշխարհով մեկ սփռված հայերին, ու հատկապես՝ Միացյալ Նահանգների հայկական Սփյուռքին՝ բացելով դեպի Երևան նոր ավիաուղի»,- ասված է ավիաընկերության տարածած հաղորդագրության մեջ։




