ԿարևորՀասարակություն

Իրանի հյուսիս-արևմտյան տարածաշրջանում կանցկացվի զորավարժություն

Իրանի բանակի ռազմացամաքային ուժերի հրամանատարը հայտարարել է՝ «Ֆաթեհան Խեյբար» կոդային անվամբ Իրանի հյուսիս-արևմտյան տարածաշրջանում զորավարժություն անցկացնելու մասին:

Parstoday.com-ի փոխանցմամբ՝ Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Քիումարս Հեյդարին ասել է. «Ուրբաթ օրը հյուսիս-արևմտյան շրջանում կմեկնարկեն «Ֆաթեհան Խեյբար» զորավարժությունները՝ զրահատանկային, հրետանու, անօդաչու թռչող սարքերի, էլէկտոնային պատերազմի ստորաբաժանումների առկայությամբ և ուղղաթիռների լոգիստիկանակ աջակցությամբ»:

Նա նշել է, որ զորավարժությունները կանցկացվեն ստորաբաժանումների  մարտական ​​տեխնիկայի և կարողությունների մի մասի ներգրավմամբ՝ մարտական ​​պատրաստվածության բարձրացման նպատակով:

Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատարը հավելել է.«Այս տարածաշրջանում և երկրի տարբեր մասերում զինված ուժերի վարժանքներն իրականացվում են ճշգրիտ պլանավորման և օրացուցային ծրագրի համաձայն, իսկ ստորաբաժանման վարժանքների նպատակն է զենքի, սարքավորումների փորձարկումն ու զինված ուժերի մարտական ​​պատրաստվածության գնահատումը Իրանի աշխարհագրության ու սահմանների յուրաքանչյուր բաժնում»:

Կարդացեք նաև

Back to top button