ԿարևորՀասարակություն

Մահացել է հայտնի բարերար Հրայր Հովնանյանը

91 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկահայ ձեռնարկատեր, բարերար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Հրայր Հովնանյանը:

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել նրա մահվան կապակցությամբ։

«Խոր վշտով տեղեկացա մեծանուն ձեռնարկատեր և բարերար Հրայր Հովնանյանի մահվան մասին:

Անգնահատելի է պարոն Հովնանյանի դերը Հայաստանի ու Արցախի զարգացման և կառուցման գործում: Ե՛վ որպես ձեռնարկատեր, և՛ որպես բարերար նա իր հայրենանվեր գործերով միշտ կմնա մեր ժողովրդի վառ հիշողություններում:

Պարոն Հովնանյանի ջանքերով իրականացվել են տասնյակ ծրագրեր, որոնք միտված են եղել աղետի գոտու վերականգնմանը, Գորիս-Ստեփանակերտ մայրուղու կառուցմանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծմանը, մեր ժողովրդի բազմաթիվ սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանը, արտերկրում Հայաստանի ու Արցախի շահերի պաշտպանությանը:

Անվանի բարերարը ընդմիշտ կմնա որպես հայ ժողովրդի արժանի զավակ, որի գործունեությունը միտված է եղել հայրենիքի առաջընթացին ու շենացմանը:

Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում պարոն Հովնանյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և ընդհանրապես յուրաքանչյուր հայի:

Հանգչիր խաղաղությամբ, մեծանուն բարերար»,- ասված է վարչապետի ցավակցական հեռագրում:

Կարդացեք նաև

Back to top button