ԿարևորՀասարակություն

Հայ-Ռուսական և Ցյուրիխի համալսարանները կհամագործակցեն

Հայ-Ռուսական համալսարանի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի Համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնը՝ Ցյուրիխի համալսարանի Արևելաեվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի հետ համատեղ, ստացել է ԱՊՀ պետությունների համար նախատեսված և Ժնևի համալսարանի կողմից համակարգվող հետազոտական դրամաշնորհ։

ՀՌՀ-ի Համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի հաղթած ծրագրի թեման է «ԵՄ աշխարհաքաղաքական ապագան. ԵՄ-ի քաղաքականության  հեռանկարների քարտեզագրումն արևելյան հարևանության տարածաշրջանում», որի տևողությունը 18 ամիս է և այդ ընթացքում նախատեսվում է անցկացնել երկու կոնֆերանս Հայ-Ռուսական համալսարանում և Ցյուրիխի համալսարանում։ 

Ժնևի համալսարանը Շվեյցարիայի ակադեմիական հաստատություններից և իրենց հետ համատեղ ծրագիր ներկայացրած 7 երկրներից ստացել էր 31 հայտ, որից ֆինանսավորում է ստացել միայն մեկ երրորդը։ 

Վերոնշյալ դրամաշնորհային ծրագիրը նախատեսված է Շվեյցարիայի  և մի շարք պետությունների՝ Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Մոնղոլիայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի և Ուզբեկստանի գիտական կենտրոնների միջև նախագծերի առաջնային ֆինանսավորման համար։ 

Կարդացեք նաև

Back to top button