
Սարալանջն արդեն սկսում է կանաչել: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ֆեյսբուքյան էջը լուսանկար է հրապարակել:
Սարալանջի փողոցում այլևս չկա ոռոգման ջրի խնդիր։ Շահագործման է հանձնվել նոր անցկացված ոռոգման համակարգը: Փողոցի հարակից կանաչ գոտիները այսուհետ ոռոգվում են:
Ոռոգումը կաթիլային է, այսպես շատ ջուր կխնայվի, և ոռոգման արդյունավետությունը կբարձրանա: Տարածքում արդեն աշնանը կմեկնարկի ծառատունկը:




