
Համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված և պարետատան նիստում որոշել ենք գնալ հակահամաճարակային կանոնների խստացման, այսօր պարետատան նիստից հետո հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Եվ քանի դեռ վարակման թվերի հակառակ դինամիկան չկա, կառավարությունը կշարունակի խստացումները։
Ըստ Փաշինյանի՝ այդ խստացումները տարբեր ուղղություններ կունենան։
«Համաշխարհային մակարդակով հակառեկորդներ ենք սահմանում սիրելի հայրենակիցներ։ 1 մլն բնակչին ընկնող վարակվածների թվով և ամենօրյա նոր վարակվածների թվով առաջատար տեղ ենք զբաղեցնում աշխարհում։ Սա մեծ խնդիր է, բայց կա ավելի մեծ խնդիր, որ այս իրավիկակի գիտակցումը և տրամադրությունը Հայաստանում չկա»,- հայտնել է Փաշինյանը։




