
ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքներում շարունակվում են գարնան գյուղատնտեսական աշխատանքները:
Մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունը տեղեկացնում է, որ մարզում 2020 թվականի մայիսի 22-ի դրությամբ կատարվել է 3276.46 հեկտար գարնանացան:
Նույն վարչության տեղեկացմամբ 948.73 հեկտար կազմում է գարնանացան գարու, 132 հեկտար՝ գարնանացան ցորենի, 5.8 հեկտար՝ եգիպտացորենի, 26.97 հեկտար՝ լուբու, 79 հեկտար՝ կարտոֆիլի, 25.56 հեկտար՝ լոլիկի, 21.83 հեկտար՝ վարունգի, 15.65 հեկտար՝ տաքդեղի, 9.2 հեկտար՝ սմբուկի, 3.15 հեկտար՝սեղանի ճակնդեղի, 2.4 հեկտար՝ գազարի, 6.5 հեկտար ձմերուկի, 0.6 հեկտար սեխի, 7 հեկտար՝ տեխնիկական մշակաբույսերի, 1821 հեկտար՝ կերային մշակաբույսերի, 171 հեկտար՝ այլ հացահատիկային մշակաբույսերի ցանքսերը:
Հացահատիկի ցանքսն աստիճանաբար տեղափոխվում է դեպի բարձրադիր գոտիներ (Սարավան և Կարմրաշեն բնակավայրեր):




