
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում Գանձասարի լուսանկարն է հրապարակել՝ հետևյալ գրառմամբ.
«Այստեղից են հռչակավոր Հասան-Ջալալյանները պայքարել ինքնիշխանության պահպանման համար 13-րդ դարից սկսած։ Այստեղ են Հայաստանի ազատագրության լուծումներ փնտրել Իսրայել Օրին և Հովսեփ Էմինը։ Այստեղից են համակարգվել Արցախի ազատագրական շարժումները 17-18-րդ դարերում։ Նաև այստեղ են պաշտպանել Արցախի ազատության իրավունքը վերջին պատերազմում։
Հայոց Արևելից Կողմերի հոգևոր կենտրոնը։
Գանձասար»,- գրել է ԱԺ խոսնակը:




