ԿարևորՔաղաքական

Ծիծեռնակաբերդ են այցելել երկրի նախագահը, կաթողիկոսը, ԱԺ նախագահը եւ վարչապետը (Ֆոտո)

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Հանրապետության նախագահը արարողությունից հետո ծանոթացել է նաև Հայոց ցեղասպանության թանգարանի վերակառուցման և ընդարձակման նախագծին ու իրականացվելիք աշխատանքների ժամանակացույցին:

ՀՀ Նախագահին ուղեկցել են նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ այլ պաշտոնատար անձինք:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հուշահամալիրում հոգեհանգստյան պատարագ է մատուցել՝ նվիրված Հայոց Ցեղասպանության անմեզ զոհերի հիշատակին:

Back to top button