Հասարակություն

Հայաստանում կիբերհանցագործությունների առավել տարածված տեսակը շորթումն է

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Այսօր լրագրողների հետ հանդիպել ու Հայաստանում տարածված համակարգչային հանցագործությունների մասին է խոսել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների պայքարի բաժնի ավագ մասնագետ, ոստիկանության ավագ լեյտենանտ Անդրեյ Յաշչյանը: Նա նշել է, որ Հայաստանում հիմնականում տարածված է համացանցի, մասնավորապես սոցիալական ցանցերի միջոցով կատարվող շորթումները:

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ զարգանում են նաև համակարգչային հացագործությունները, ինչպես իրենք՝մասնագետներն են անվանում ու համակարգչից, իսկ ավելի կոնկրետ ինտերնետից օգտվելիս զգոնության կոչ անում: 2012-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների պայքարի բաժնում իրացվել է 40 գործ, որոնք քրեական գործ են դարձել: Այս տարվա անցած երեք ամսվա ընթացքում արդեն 22 քրեական գործ է հարուցվել: Մասնագետներին հայտնի է կիբերհանցագործությունների մի քանի տեսակ, առավել տարածվածը շորթումն է՝ բոլորին հայտնի odnoklassniki սոցիալական ցանցի միջոցով:

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների պայքարի բաժնի ավագ մասնագետ, ոստիկանության ավագ լեյտենանտ Անդրեյ Յաշչյան.«Պրակտիկ դեպք եմ նկարագում, անհայտ անձը odnoklasսniki սոցիալական ցանցում կեղծ անուն անկետայի միջոցով դուրս էր եկել քաղաքացուհի Իննայի հետ, այնուհետև պահանջել էր 250 հազար դրամ՝ սպառնալով պահանջը չկատարելու դեպքում նրա անձի վերաբերյալ վարկաբեկիչ, արատավորող տեղեկություններ տարածել իր ամուսնու, ընկերների, մտերիմների շրջանում: Ձեռնրակված միջոցառումների արդյունքում հայտանեբերեցինք և պարզեցինք, որ նշված շորթումը կատարողը այդ պահին իր պատիժն էր կրում Հրազդանի ՔԿՀ-ում»:

Երբեմն համակարգչային հանցագործություններն այլ բնույթի են լինում՝ մարդկանց հասցնելով ավելի մեծ ֆինանսական կորուստներ: Հայաստանում գործարարների մի մասը անձնական էլեկտրոնային փոստի միջոցով տարբեր գործարքներ է կատարում, ֆիանսնական փոխանցումներ իրականացնում, ինչն անվտանգ չէ, և հղի է կորուստներով ու վտանգներով.«Անհայտ անձինք, միջամտելով որսում են միմյանց ուղարկված նամակները, իրենց տրամադրության տակ ունենալով կողմերի էլեկտրոնային փոստերին շատ նման էլեկտրոնային փոստի հասցեներ, որսացած նամակները փոփոխության ենթարկում և ուղարկում մեկի անունից մյուսին: Երբ որ բանը նրան է հասնում, որ պետք է հաշիվ-ապրանքագիր ուղարկվի, հաշիվ-ապրանքագրի մեջ միանշանակ փոխվում է հասցեատիրոջ՝ գումարը ստացողի տվյալները, գրում են իրենց տվյալները: Նմանատիպ դեպքերով ունենք տարբեր վնասի չափեր, ընդհուպ մինչև 134 հազար ԱՄՆ դոլար»:

Նմանատիպ իրավիճակ, իհարկե ոչ հաճախ, սակայն, գրանցվում է նաև համացանցի միջոցով գնումներ կատարելիս: Ուստի և մասնագտեները խորհուրդ են տալիս ավելի զգոն լինել, գաղտնաբառը որևէ մեկին չվստահել և ամենակարևորը գաղտնաբառ ընտրել առանց որևէ տրամաբանություն արտահայտող բառերի ու անպայման թվերի միասնությունից:

Back to top button