
Մարինա Մարտիրոսյան
«Ռադիոլուրի» համար- Մոսկվա
Մերձմովկովյան Ալաբինո հրաձգարանում վաղը մեկնարկում են Բանակային 6-րդ խաղերը եւ դրանց կրկին մասնակցում են հայ տանկիստները։
Տանկային բիաթլոնում մեր զինծառայողներն իրենց ուժերը կփորձեն երկու տասնյակից ավելի թիմերին իրենց մրցակիցների հետ։
Այս օրերին մերձմոսկովյան Ալաբինո հրաձգարանում ռազմամարզական տրամադրություն է: Հուլիսի 28-ից կմեկնարկեն միջազգային բանակային խաղերը, որն արդեն 6-րդ տարին անցկացվում է ՌԴ-ում:

Հայաստանը նույնպես այս տարի մասնակցում է Տանկային բիաթլոնի շրջանակում: Այս տարի մասնակից երկրների թիվը կրկին ավելացել է՝ 23 նախորդ տարվա 19- ը թիմի փոխարեն։ Թիմերի թիվը փոխվել է, սակայն անփոփոխ են մրցույթի կանոնները։
ՀՀ զինված ուժերի թիմն արդեն հրաձգարանում է և մասնակցում է մարզումներին: Թե ինչ տրամադրություն է տիրում Ալաբինո հրաձգարանում և ինչպես է պատրաստվում հայկական թիմը, «Ռադիոլուրը» պարզեց տեղում՝ զրուցելով տանկի հրամանատարԱրման Առուստամյանի հետ:

Այս տարի բավականին մեծ թվով հանդիսատեսներ են սպասվում : Կազմակերպիչները նախատեսել են հատուկ հարթակներ, որտեղից կարելի դիտել մրույթի ընթացքը, ականատես լինել տանկային զորավարժությանը: Հրաձգարանում գործելու է նաև ռազմա-հայրենասիրական ցուցահանդես- այգի, որտեղ ցուցադրված կլինեն ռազմական տանկեր: Հանդիսատեսը կարող է մասնակցել նաև ռազմական տարբեր միջոցառումների:
Բանակային խաղերը կավարտվեն օգոստոսի 11-ին:
Հուսանք, որ մեր տղաները ոչ միայն կպահպանեն նախորդ տարիների նվաճումները, այլեւ նոր հաջողությունների կհասնեն:




