Քաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանը Երեւանի ընտրություններին չի մասնակցի, բայց կողմ է մասնակցությանը

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր եւս հերթական բացօթյա մամուլի ասուլիսն է անցկացրել Ազատության հրապարակում, որտեղ շարունակվում է նրա հացադուլը։

Անդրադառնալով դիտորդական առաքելությունների գնահատականներին՝ նա դժգոհել է եւ նշել, որ նրանք նույնպես պետք է հասկական, որ Հայաստանն ունի «ռեալ պոլիտիկ» եւ հիմա պետք է «ամրագրվի հայ ժողովրդի դե յուրե հաղթանակը»։

Լեւոն Տեր- Պետրոսյանի հետ հնարավոր հանդիպման մասին ասել է, որ ինքը բաց է եւ քաղաքական ուժերը պետք է հասկանան իրենց դերն ու տեղը եւ միանան այն «կոնսոլիդացիային, որը պարտադրել է հայ ժողովուրդը»։

Հետագա անելիքների մասին նշել է, որ ուրբաթ կանդրադառնա Երեւանի ավագանու ընտրությունների խնդրին։ Ինքն անձամբ կողմ է մասնակցությանը, թեեւ այդ ընտրություններին չի մասնակցելու։

Ժամը 18։00- ի հիմնական թողարկումից հատված

Back to top button