

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ոչ միայն ուսումնասիրում ու բացահայտում են նոր տեխնոլոգիաների և թվային մեդիայի բազմազան աշխարհը, այլև զբաղվում են առողջ ապրելակերպով՝ կազմակերպելով բազմաբնույթ սպորտային միջոցառումներ:
Այս օրերին Թումոյի ֆուտբոլի խաղադաշտում կայցել է ֆուտբոլային մրցաշար, որին մասնակցել են 8 թիմեր, այդ թվում՝ Թումոյի սաների թիմը: Եզրափակչում Թումոյի թիմը 10:5 հաշվով հաղթել է «Ռոք» թիմին ու նվաճել պատվավոր գավաթը:
3-րդ տեղի համար պայքարում Շենգավիթ վարչական շրջանի թիմը հետխաղյա 7 մետրանոց հարվածաշարով առավելության է հասել Ավան վարչական շրջանը ներկայացնող թիմի նկատմամբ:

Հաղթողներն ու մրցանակակիրները կազմակերպիչների կողմից արժանացել են պատվոգրերի, մեդալների ու գավաթների: Տեղեկացնենք, որ բոլորովին վերջերս Թումոյում անցկացվել էր նաև բասկետբոլային մրցաշար:




