Քաղաքական

Նախարարները վերանշանակվել են իրենց պաշտոններում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Դավիթ Լոքյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար, Արծվիկ Մինասյանը՝ բնապահպանության նախարար, Արտեմ Ասատրյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, Լևոն Մկրտչյանը՝ կրթության և գիտության նախարար։

Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Back to top button