Հասարակություն

Ադրբեջանը երեկոյան կրակ է բացել Տավուշի մարզի սահմանի մի քանի հատվածներում. ՊՆ խոսնակ

Երեկ հակառակորդը ժամը 22։00 ի սահմաններում Տավուշի մարզի սահմանի վրա կրակ է բացել մի քանի հատվածներում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Կրակել են տարբեր հրաձգային զենքներից, պատասխան կրակից հետո կրակը դադարեցվել է, որևէ տուժած չկա։ Այս պահին իրավիճակը հանգիստ է»,- գրել է նա։

Back to top button