Հասարակություն

Մասիսի և Արտաշատի ճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին` ժամը 09:30-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ — Ճամբարակ ճանապարհահատվածը:

Մասիսի և Արտաշատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մ:

Վայքի տարածաշրջանի ճանապարհներին ձյուն է տեղում:

Արթիկ — Ալագյազ ճանապարհահատվածում, Քեթիի լեռնանցքում, Բաղրամյանի, Աշտարակի, Եղվարդի, Գավառի, Դիլիջանի, Թումանյանի ավտոճանապարհներին մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ճանապարհները բաց են:

Կարդացեք նաև

Back to top button