Հասարակություն

Մոսկվա- Երեւան ավտոբուսի վթարից տուժածները օգնության համար պետք է դիմեն ՏԿՏՏՆ

2016թ. հոկտեմբերի 24-ին ՌԴ Հյուսիսային Օսեթիայում՝ Բեսլան քաղաքից 6 կմ
հեռավորության վրա, տեղի ունեցած Մոսկվա — Երևան ոչ կանոնավոր
ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսի վթարի հետևանքով զոհված և տուժած
ՀՀ քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու
նպատակով ՀՀ վարչապետի 2016թ. նոյեմբերի 9-ի N 1041-Ա որոշմամբ ստեղծվել է
հանձնաժողով, որը գլխավորում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ վերոնշյալ երթուղու ուղևորները և զոհվածների հարազատները
օգնությունն ստանալու համար կարող են դիմել նախարարություն՝ Ք Երևան,
Նալբանդյան 28 հասցեով: Կոնտակտային հեռախոս՝ + 374 (10) 59-00-24
(Իրավաբանական վարչություն):

Կարդացեք նաև

Back to top button