
Իտալիայի արտաքին գործերի նախարար Պաոլո Ջենտիլոնին, Հարևավային Կովկաս այցի շրջանակներում, վաղը՝ նոյեմբերի 8-ին, կժամանի Հայաստան։
Տեղեկությունը «Ռադիոլուր»-ին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Հայաստանյան այցի ընթացքում Իտալիայի արտագին գերատեսչության ղեկավարը կհանդիպի ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ: Սպասվում է նաեւ Հայաստանի եւ Իտալիայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:




