Մշակույթ

Մրցանակներ՝ «Անդին» ամսագրի շնորհալի հեղինակներին

sonahakobyan
Սեպտեմբերի 19-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի է ունեցել «Անդին» գրական- գեղարվեստական, հասարակական ու քաղաքական ամսագրի մրցանակաբաշխությունը: Մրցանակները շնորհվել են անցյալ տարվա ընթացքում աչքի ընկած հեղինակներին 6 անվանակարգերում: Ունենալով  3500 տպաքանակ՝ Անդինը  գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական ամսագիր է, որն անդրադառնում է  կյանքի բոլոր բնագավառներին։ Պահանջված և արդեն  մեծ լսարան ունեցող  ամսագիրն այժմ իր ուրույն տեղն է գտել մշակութային  կյանքում, մրցանակաբաշխության ժամանակ ասել է ամսագրի գլխավոր  խմբագիր Մերուժան Տեր-Գուլանյանը:

 

Դեռևս 4 տարի առաջ, երբ Անդին ամսագիրը նոր ու անհայտ անուն էր, դժվար էր ակնկալել ընթերցողների այն մեծ բանակը, որն ունի այսօր: Ունենալով  3500 տպաքանակ՝ Անդինը  գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական ամսագիր է, որն անդրադառնում է  կյանքի բոլոր բնագավառներին։ Պահանջված և արդեն  մեծ լսարան ունեցող  ամսագիրն այժմ իր ուրույն տեղն է գտել մշակութային  կյանքում, ասում է ամսագրի գլխավոր  խմբագիր Մերուժան Տեր-Գուլանյանը:

Սեպտեմբերի 19-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում ամսագիրն  իր շուրջն էր համախմբել գրքասեր  հասարակությանն ու «Անդինի» գործունեությունը գնահատողներին: Առիթը՝ արդեն ավանդական դարձած մրցանակաբաշխությունն էր: Նպատակը՝  բացահայտել և խրախուսել ամսագրի շնորհալի հեղինակներին:

Մրցանակները շնորհվել են անցյալ տարվա ընթացքում աչքի ընկած հեղինակներին 6 անվանակարգերում: Տարվա մշակութային իրադարձություն անվանակարգում  Լևոն Ներսիսյանի անվան մրցանակը շնորհվեց Կարմիր Բլուրի հնագիտական արշավախմբին մոռացութայն մատնված և սպառված համարվող հնավայրի պեղումների և հնավայրի նոր հեռանկարները բացահայտելու համար: Մրցանակը արշավախմբի ղեկավար Հակոբ Սիմոնյանին հանձնեց Մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը:

Ի վերջո՝ արժանի գնահատական ստացավ մեր արշավախմբի  տիտանական աշխատանքը, շնորհակալական խոսքում նշեց արշավախմբի ղեկավարը: Նկատեց, որ նոր պեղումները հիմք կհանդիսանան նորովի մեկնաբանելու մեր հնագույն մշակույթը:

Մրցանակներ շնորհվեցին նաև տարվա բանաստեղծություն, տարվա հրապարակախոսություն անվանակարգերում: Ամսագրի ընթերցողների շարքում են նաեւ Հայոց բանակի զինծառայողները։ Իր առաջին համարից սկսած  միշտ ունեցել է էջեր՝ նվիրված զինված ուժերին ու հայ զինվորի սխրանքին: Ուստի տարվա մրցանակին արժանացավ նաև հայ զինվորը:

Back to top button