
34 տարեկան հասակում մահացել է օպերատոր Վարդան Զիլֆուղարյանը։ Մեր գործընկերն իր աշխատանքային գործունեությունն սկսել է հայկական հեռուստատեսությունում, ապա աշխատանքի անցել «Մոսֆիլմ» կինոստուդիայում։ Տաղանդավոր կինոօպերատորը նոր էր ընտանիք կազմել, երեխա ունեցել։
Ցավոք հիվանդությունը նրան չխնայեց, նրան չօգնեցին նաեւ արտերկրում բուժումները։
«Ռադիոլուրը» ցավակցում է Վարդան Զիլֆուղարյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին։




