
«Խախտելով իրավապահների պահանջը՝ ՊՊԾ գնդի տարածքից կրակահերթեր են արձակվել: Տեղեկացրել էինք նաև, որ վիրավորվել է զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանը: Գնդի տարածքից կրակահերթերը շարունակվել են: Իրավապահների պատասխան կրակից վիրավորվել են կրակոց արձակողներից ևս երկուսը: Նրանց ցուցաբերվում է պատշաճ բուժօգնություն»,- ֆեյսբուքյան էջում գրել է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Ավելի ուշ նա նաեւ հայտնել է, որ ՊՊծ գնդի տարածքից կրակահերթեր արձակած եւ իրավապահների պատասխան կրակից վիրավորված Արթուր Մելքոնյանն ու Արմեն Լամբարյանը տեղափոխվել են հիվանդանոց եւ անհրաժեշտ բուժօգնություն են ստանում:
Այսօր Աշոտ Ահարոնյանը «Ֆեյսբուքում» հայտնել էր արդեն, որ իրավապահները պատասխան կրակից փիրավորվել էր Արայիկ Խանդոյանը։ Վերջինս հրաժարվել է հոսպիտալացումից։




