

Վթարների 20%-ի վնասը չի գերազանցում 50 հազար դրամը, իսկ դա նշանակում է, որ մարտի 1-ից գործող համաձայնեցված հայտարարագրի նոր ձևի արդյունքում ճանապարհատրանսպորտային պատահարներով պայմանավոպված խցանումները մոտ 20 տոկոսով կնվազեն: Ողջունելով այս որոշումը՝ «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը անդրադարձել է նաև տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության գործընթացին և նկատել, որ եթե առաջին որոշման դեպքում վարորդների գլխացավանքը զգալիորեն մեղմացվում է, ապա 2-րդ որոշման դեպքում ակնհայտ խտրականություն կա: Ըստ Էդուարդ Հովհաննիսյանի՝ եթե օրենքով արգելվում է դիմապակիների թաղանթապատումը, ապա խախտում պետք է համարվի նաև գործարանային մգեցում ունեցող մեքենաների շահագործումը:
Եթե կառավարության այս նախաձեռնությունը բխում է վարորդների շահերից, ապա տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության հարցում Էդուարդ Հովհաննիսյանը ակնհայտ խտրականություն է նկատում: Ավտովարորդների իրավապաշտպանը չի հասկանում, թե որն է թաղանթապատված և գործարանային մգեցվածություն ունեցող ապակիների տարբերությունը: Եթե մի դեպքում համարում են խախտում, ապա գործարանային մգեցվածությամբ մեքենաների շահագործումը ևս պետք է արգելվի՝ ասում է
Վարորդների իրավունքները ոտնահարվում են նաև օրենքի տեսանկյունից, նկատեց «Աքիլլես» ՀԿ իրավաբան Արմինե Մկրտչյանը:
Ի դեպ՝ եթե մի քանի ամիս առաջ վարորդները ողջունում էին երթևեկության կանոնների խախտման դեպքում տուգանքների մեղմացման նախաձեռնությունը, ապա այսօր արդեն իրենց դժգոհությունն են հայտնում, քանի որ իրականում որևէ մեղմացում չեն նկատում:
«Աքիլլես»-ի ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանը ևս չի ընդունում այս նախաձեռնությունը, քանի որ իրականում այս փոփոխությունները ձևական բնույթ են կրում:




