Հասարակություն

Ի՞նչ կտա Դիլիջանին խոշորացումը. արդյունքները տեսանելի կլինեն մեկ տարուց

hasmikdilanyan

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը լրագրողական այց էր կազմակերպել Տավուշի, Սյունիքի ու Լոռու մարզեր, որտեղ կիրակի օրն անցակցվեցին  խոշորացված  համայնքների ղեկավարների ու ավագանիների ընտրություններ:  ԿԸՀ տվյլաներով՝  Դիլիջանի ղեկավար է վերընտրվել ՀՀԿ-ական, Դիլիջանի ղեկավար Արմեն Սանթրոսյանը` 6 հազար 797 ձայնով, նախկին քաղաքապետ, անկուսակցական Ժորա Սահաբալյանն ստացել է 4 հազար ձայն։ Թե ինչ կտա խոշորացումն այս համայնքներին, դեռ վաղ է մտածել անգամ, Արմեն Սանթրոսյանը հարցերին խոստացել է պատասխանել  մեկ տարի անց:  

 

Փետրվարի 14-ին  Հայաստանի երեք մարզերում՝ Տավուշում, Սյունքիում և Լոռիում բազմաբնակավայր համայնքներում իրենց ղեկավարին ընտրեցին: Մինչ ընտրությունները մայիսի 17-ին տեղական հանրաքվե անցկացվեց, որտեղ խոշորացվող համայնքների բնակիչների կարծիքն էին հայտնում՝ միանա՞լ , թե ոչ: Դիլիջան քաղաքային համայնքին միացավ վեց  ՝ Հաղարծին, Հովք, Թեղուտ, Աղավնավանք, Գոշ, Խաչարձան գյուղերն   և Դիլիջան քաղաքը: Յոթ համայնքից չորսը կողմ էր խոշորացմանը: Քաղաքապետի աթոռի համար պայքարում էին նախկին ու ներկա քաղաքապետերը՝ Ժորա Սահրաբյանն ու Արմեն Սանթրոսյանը՝ ՀՀԿ-ից:  Վերջինս  ընտրողներին ներկայացավ նախընտրական ծրագրով, և մյուսը՝ առանց ծրագրի:

Ժորա Սահաբարյանը նախկին ՀՀԿ-ական, ու նախկին ԲՀԿ –ական է, վստահեցնում է ՝ եթե  ժողովրդի շահը պահանջի, կրկին ՀՀԿ-ական կդառնա: Նախկինում քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Սահաբալյանը դժգոհ է հատկապես Դիլիջանի բյուջեի  անարդյունավետ կառավարումից:

Արդեն չորրորդ անգամ քաղաքապետի աթոռի համար պայքարող ներկայիս քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը շանսերը ռեալ է գնահատում, թվարկում է բոլոր այն ծախսերը, որոնք բյուջեի միջոցներով են կատարվում՝ վերելակների էլեկտրաէներգիայի վարձն են վճարում, գրենական պիտույքներով են ապահովում առաջին դասարանցիներին, գոմար են հատկացնում յուրաքանչյուր նոր ծնված երեխայի ընտանիքին:

Դիլիջանի ներկայիս բյուջեն կազմում է  479 մլն դրամ: Սանթրոսյանը նաև վստահեցնում  է, որ նախընտրական այս շրջանում ընդհանուր պատկերացում  կազմել է, թե որոնք են լինելու առաջին ու հիմնական քայլերը:

Բազմաբնակավայր համայնքներից ամենամեծ գյուղը Հաղարծինն է, որի բնակիչները մայիսի 17-ին դեմ էին արտահայտվել խոշորացմանը: Շուրջ տասը ամիս անց էլ նրանց կարծիքը չի փոխվել, ընտրություններին, սակայն, ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին:

Դիլիջանում ավագանու 15 տեղի համար  22 թեկնածու առաջադրվել էր միայն Դիլիջան քաղաքից: Միացած ոչ բոլոր գյուղերից էին ավագանու թեկնածու  առաջադրվել, կամ էլ օրինակ, ինչպես  Թեղուտի դեպքում է, չորս թեկնածու էր առաջադրվել: Գյուղապետի լիազորությունները դադարեցրած   Արարատ Թամրազյանը կարծում է, որ ավելի տրամաբանական կլիներ, եթե ավագանու մեկ թեկնածու ունենային: Իր թեկնածությունը չի դրել, պարզապես չի ցանկացել։

Դեռ ձայների նախնական հաշվարկի ժամանակ արդեն ակնհայտ էր, որ առաջատարը Դիլիջանի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ից առաջադրված  Արմեն Սանթրոսյանն է, ով   բազմաբնակավայր համայնքի ղեկավար դարձավ ` 6 հազար 797 ձայնով, անկուսակցական Ժորա Սահաբալյանին ընտրել է 4 հազար 353 քաղաքացի:

Կարդացեք նաև

Back to top button