
լրացված 14.57-ին

Երկարատեւ քննարկումներից հետո այսօր Աժ վերջապես հաստատել է 2016 թվականի բյուջեի նախագիծը: Սակայն քվեարկությունը հարթ չի ընթացել, նախապես եղել են նաեւ որոշ հայտարարություններ: Ի դեպ՝ այսօր եզրափակիչ խոսքով պատգամավորներին դիմել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Աշխարհի ցանկացած երկրում բյուջեն հնարավորություն չի ունենում ընդգրկել բոլոր ցանկությունները». հենց սկզբում սա ասաց վարչապետը դիմելով պատգամավորներին: Անկեղծացավ, որ ցանկացած ուռճցված ցուցանիշ կարող էին գրել փաստաթղթում, իսկ չիրականացման դեպքում մեղքը գցեին աշխարհաքաղաքական զարգացումների ու տարատեսակ ճգնաժամերի վրա: Բայց ցանկացել են հասարակության եւ քաղաքական ուժերի հետ լինել անկեղծ, ճշմարիտ եւ առանց գունազարդումների:
«Մի առիթով Ուինսթոն Չերչիլն ասել է. «Յուրաքանչյուր խոլացի մարդ միշտ կարող է կազմել հաղթական ծրագիր, բայց մեկ պյմանով՝ եթեփ ինքը չէ այդ ծրագրի իրականացնողն ու պատասխանատուն»: Այո, ամեն ինչ էլ կարելի էր գրել եւ ասեի՝ եթե դու չես դրա պատասխանտուն, եթե դու չես լինելու ասվածի եւ հետո այդպես էլ չարվածի կրողը: Կառավարությունն ունի տնտեսության զարգացման իր տեսլականը եւ ունի քաղաքական կամք այն դարձնել իրականություն»:
Իսկ իրականությունը հետեւյալ թվերն են. Եկամուտները 1 տրիլիոն 186 մլրդ 300 մլն, ծախսերը ՝ 1 տրիլիոն 377 մլրդ, դեֆիցիտը 190 մլրդ 700 մլն դրամ: Փաստացի, կառավրությունը հաջորդ տարի փորձելու է պահպանել գոնե այս տարվա ցուցանիշները: Դա նույնպես հավակնոտ ծրագիր է, ըստ վարչապետի՝ քանի որ «Միջազգային հեղինակավոր կառույցները համարում են, որ աշխարհը՝ հատկապես մեր տարածաշրջանն այսօր ավելի բարդ իրավիճակում է, քան ոչ վաղ անցյալի ֆինանսական ճգնաժամի տարիներին»: Սա ասելով վարչապետը հստակեցրեց՝ կվերանայեն մինչեւ 2025 թվականը տնտեսության հեռանկարային զարգացման ծրագիրը, որը հաստատվել էր 2014թվականին:
Այս վերանյման աշխատանքները նույնպես կսկսվեն հաջորդ տարվանից՝ ապահովելով ընդդիմության եւ քաղաքական ուժերի ակտիվ մասնակցությունը, խոստացավ վարչապետը:
«Մեր կառավարությունն անշեղորեն պահպանել է իր տված խոստումները: Եկող տարի մենք նախաձեռնել ենք մի շարք կարեւոր, դեպի ապագա միտված ծրագրեր: Առաջինը՝ մինչեւ 2025 թվականը տնտեսության հեռանկարային զարգացման ծրագրի վերանայումն է, երկրորդ կարեւորագույն ծրագիրը՝ մինչեւ 2036 թվականը էներգետիկ հմակարգի զարգացման ռազմավարությունն է, երրորդ կարեւոր նախաձեռնությունը՝ հարկային բարեփոխումների փաթեթի ընդունումն է»:
Հարկային բարեփոխումները պետք է իրականացվեն 3-ից 5 տարվա ընթացքում, նշեց վարչապետը: Հիշեցնեմ, որ երկրի մրցունակության եւ գրվչության բարձրացման համար հարկային համակարգում հիմնական շեշտը դրվելու է սպառման հարկման վրա: Նախատեսվում է նաեւ արտոնությունների աստիճանական փոխարինում սուբսիդիաներով՝ այն դեպքում, երբ հնարավոր լինի դրանց թիրախավորված տրամադրումը կարիքավոր խավերին՝ փոխահտուցելով գների հնարավոր աճը: Խոստումներից վերադառնալով իրականություն խորհրդարանը վերջապես քվեարկեց եւ 2016 թվականի բյուջեի նախագիծն ընդունեց 97 կողմ, 12 դեմ եւ 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Ի դեպ՝ Դաշնակցություն խմբակցությունը հրաժարվեց մասնակցել քվեարկությանը: Պատճառները ներկայացրեց խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
«Մեր գնահատականը բյուջեին հայտնի է, աննախադեպ համեստ ցուցանիշներ են: Այս դեպքում գերկարեւոր է դառնում կառվրման արդյունավետությունը կտրուկ որակապես բարձրացնելը: Եվ քանի որ լինելու են հերոսաբար դեմ եւ հերոսաբար կողմ քվեարկողներ, մեր խմբակցությունն այս բյուջեին ուղղակի չի քվեարկի:
Ինչ վերաբերում է դեմ քվեարկածներին, ապա հաջորդ տարվա բյուջեի հանդեպ նման դիրքորոշում ունեն Ժառանգություն, Օրինաց Երկիր խմբակցությունները, նստաշրջանի բոյկոտին չմիացաած ՀԱԿ խմբակցությունից որոշ պատգամավորներն ու ԲՀԿ խմբակցությունից Տիգրան Ուրիխանյանը:




