Քաղաքական

Ս. Օհանյան. Սահմանային լարվածությունը վերջին 3 օրում ասել է

Սահմանային լարվածությունը վերջին 3 օրերին աճել է, ինչի հետեւանքով հայկական կողմը 3 վիրավոր ունի, այսօր NEWS.am-ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ վիրավորներից մեկի վիճակը ծանր է, մյուսներինը՝ բավարար:

«Եվ երեկ, եւ այսօր իրավիճակը հայկական կողմը վերահսկում է, սակայն երեկ եւ այսօր հնչել են կրակոցներ: Կրակոցներ են հնչում ոչ միայն հրաձգային զենքից, այլեւ ականանետից ընդհուպ մինչեւ 120 միլիմետրանոց ականանետ»,- ասել է Սեյրան Օհանյանը:

Պաշտպանության նախարարը նշել է, որ Հայաստանը միշտ զսպվածություն է ցուցաբերել Ադրբեջանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, մինչդեռ դա Ադրբեջանի կողմից ընդունվել է որպես թուլություն:

Back to top button