Հասարակություն

Տուլայի վթարից տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. Արմեն Մուրադյան

lusinevasilyan
Տուլայի վթարի հետևանքով տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամնանակ ասել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ նշելով, որ վիճակի բարդությունը թույլ չի տալիս այդ հիվանդներին տեղափոխել այլ բուժհաստատություններ: Այդ պատճառով բժիշկները բոլոր անհրաժեշտ սարքավորումներով ժամանել են Տուլայի հիվանդանոց՝ տեղում կազմակերպելու բուժումը՝ ասել է նախարարը, նաև նշել, որ բուժական բոլոր ծախսերը Ռուսատսանում հոգում է Ռուսատանի Դաշնության, իսկ Հայաստանում՝ ՀՀ կառավարությունը: Նախարարը նաև այլ մանրամասներ է ներկայացրել:

«Գիշերվա ընթացքում 10 հիվանդ ընդունվել է «Գրիգոր լուսավորիչ» ԲԿ, նրանցից 5-ը ստացիոնար բուժում են ստանում: Մյուսների բուժումն իրականացվում է ամբուլատոր կարգով: ՌԴ-ում շարունակում է բուժում ստանալ 12 հիվանդ: Նրանցից երկուսի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ»:

Հիվանդնաերն, ըստ նախարարի բազմաթիվ կոտրվածքներ ունեն: «Հիվանդներից մեկի  մոտ կոնքի 4 ոսկորներն են կոտրված, ձախից և աջից՝ համապատասխանաբար 9 և 12 կողերը, անրակներն են կոտրված: Երեկ երեկոյան որոշում կայացվեց, որ այդ հիվանդները կմնան Տուլայում և հենց տեղում կստանան բուժում: Իրականում նրանց վիճակը ծայրահեղ ծանր է, սակայն բժիշկները շարունակում են պայքարել»:

Back to top button