Հասարակություն

Մարտի 8- ը Հայաստանում սիրված տոներից երրորդն է. կարեւորը ոչ թե նվերն է, այլ՝ ուշադրությունը

lusinevasilyan

Պարզվում է ՝ մարտի 8-ը հայերի կողմից սիրված տոների շարքում երրորդն է. առաջինը` Նոր տարին է, երկրորդը՝ ծննդյան տարեդարձերը, երրոդը՝  Մարտի 8-ը:  Այն վաղուց արդեն կորցրել է իր քաղաքական բովանդակությունը և պարզապես կանանց տոն դարձել:

Կանայք պետք  ըմբռնումով մոտենան, տղամարդիկ հիշեն, որ կարևորը ոչ թե նվերի արժեքային մեծությունն է՝ այլ վերաբերմունքն ու ուշադրությունը: Սոցիոլոգ Ահարոն Ադիկբելկյանն, օրինակ,  4 աղջիկների հայր է: Մարտի 8-ի առիթով  նվերներ գնելու  սովորություն չունի, բայց շամպայնով ու իր պատրաստած սուրճով տան կանանց ու աղջիկներին  անպայման շնորհավորելու է, նույնը հորդորում է անել նաև մյուս տղամարդկանց:

«Մարտին 8-ին նվեր տալու մասին վաղուց մոռացել եմ:  Այս տարի էլ կշնորհավորեմ, մի շամպայն ունեմ, կբացեմ: Կարևորը ներկա պահին ոչ թե նվերն է Մարտի 8-ին, այլ ուշադրութունը կանանց համար, այն, որ կանայք տեսնեն, որ տոնը հիշում են։ Տղամարդիկ կարող են առավոտյան շուտ արթնանան, սուրճ պատրաստեն, ու մատուցեն իրենց կանանց անկողնում»։

Նույն կարծիքին է նաև Սպառողների միության նախագահը։ Տոնը գեղեցիկ ավանդույթներ ունի, քաղաքականից ընտանեկան է դարձել  և անպայման պետք է այն նշել: Այլ հարց, որ տոնականն այս դեպքում ևս բախվում է տնտեսականի հետ. փորձը ցույց է տալիս, որ ծաղիկների գինը մոտ 3 անգամ բարձրանում է։

«Մեզ մոտ ազատ շուկայի  տրամաբանությունը չի գործում:  Եվրոպական շուկայում երբ մի բան շատ է վաճառվում,   գինն իջնում է, իսկ մեզ մոտ ասիական բազար է։ Եթե վաճառվում է՝ գինը բաձրացնում են»,- ասում է սոցիոլոգը։

Ադիբեկյանն արձանագրում է, որ ծաղիկը լայն սպառման ապրանք չէ, ավելին՝ շքեղության ապրանք է  և  պետությունը պարզապես իրավունք չունի միջամտել շուկայում գների վերահսկողությանը:  Արմեն Պողոսյանը ճշգրտում է՝  ծաղկի շուկայում ֆորմալ առումով վերահսկողություն չկա,  բայց  ստվերային վերահսկողություն կա:

Սակայն եւ Ադիբեկյանը, եւ  Պողոսյանը հորդորում են հարցին փիլիսոփայորեն մոտենալ և չմոռանալ՝ կարևորը ոչ թե նվերի  արժեքն է, այլ ուշադրությունն ու վերաբերմունը:

Կարդացեք նաև

Back to top button