ԿարևորՀասարակություն

619 ահազանգ, 18 ձերբակալված. ՆԳՆ-ն ամփոփել է ընտրությունների տվյալները

Հունիսի 7-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին և 87-67 թեժ գծին ստացվել է 619 ահազանգ, որոնց մեջ ներառված են ինչպես տեղեկատվական, այնպես էլ ստուգման ենթակա զանգեր, տեղեկացնում են ՆԳՆ-ից:

Արձանագրվել է կրկնաքվեարկության՝ 37, քվեարկության գաղտնիության խախտման՝ 24, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու՝ 6, ընտրական գործընթացներին խոչընդոտելու, ընտրակաշառք տալու, ընտրատեղամասում սառը զենք կրելու, խուլիգանության, ֆիզիկական ներգործության 1-ական դեպքեր, որոնցով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ձերբակալվել է 18 անձ։

Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացված 338 տեղեկությունները ստուգման փուլում են։

Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։

Ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու մասին դիմում է ներկայացրել 2398 անձ, տեղեկանք են ստացել 1152-ը։

Ընտրություններին մասնակցելու համար համայնքներում ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ (ձև 9) ստացել է 1205 անձ։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» (84-22) ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ ստացվել է 1725 զանգ։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բաժիններում և ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակներում խորհրդատվություն է տրամադրվել 1745 քաղաքացու։

Կարդացեք նաև

Back to top button