ԿարևորՀասարակություն

Հանրապետության բոլոր ընտրատեղամասերն ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան

Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերն ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

«Հարկ եմ համարում ընդգծելու, որ ՀՀ-ում բոլոր ընտրատեղամասերն այլևս փակված են, և քվեարկությունն արտացոլող ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ գտնվում են արդեն իսկ կապարականքված ՔՎԵԱՏՈՒՓԵՐԻ մեջ։

Ըստ այդմ, առաջիկա ժամերին հնարավոր հոսանքազրկումների դեպքում հերթապահության մեջ գտնվող՝ ՀԷՑ-ի շուրջ 2.000 աշխատակիցներից բաղկացած խմբերը ամենասեղմ ժամկետներում օպերատիվորեն կվերացնեն անջատման հետևանքները և կվերականգնեն էլեկտրամատակարարումը բոլոր հասցեներում։

Հատկանշական է, որ մինչև հնարավոր հոսանքազրկումների վերացնելը, բոլոր դեպքերում ընտրատեղամասերը ապահովված են անհրաժեշտ լապտերներով, պահուստային սնուցման աղբյուրներով, և իհարկե, բոլոր մրցակից քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ վստահված անձինք, ֆիզիկապես գտնվում են տվյալ տարածքում՝ կապարակնքված քվեատուփերի անմիջական հարևանությամբ»,- գրել է նա։

Կարդացեք նաև

Back to top button