
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային ընկերական հանդիպումն ավարտվել է 1:1 ոչ-ոքի հաշվով:
Ղազախստանի հավաքականից հաշիվը բացել է Մաքսիմ Սամորոդովը (50-րդ րոպե), իսկ 3 րոպե անց Հայաստանի թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը դիպուկ հարվածով հավասարեցրել է այն (53-րդ րոպե)։
Հանդիպումը կայացել է Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ լեցուն տրիբունաների ներքո:




