Հասարակություն

Մարտի 1- ի զոհերի գործն անջատվում է առանձին վարույթների

ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն այսօր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչությանը հանձնարարել է մարտի 1- ի զոհերի գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար ցուցում տալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող նշված քրեական գործից մահվան յուրաքանչյուր դեպքով առանձին վարույթներ անջատելու մասին:

Որոշման մասին դատախազը հայտնել է այսօր հանդիպելով Մարտի 1-ի զոհերի հարազատների հետ։

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Կոստանյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր զոհի գործի անջատումը ընդհանուրից բացառապես իրավական գործընթաց է՝ միտված գործի քննության արդյունավետության ապահովմանը:

«Տուժողների իրավահաջորդները օրենքով թույլատրելի սահմաններում ներգրավված կլինեն նախաքննության գործընթացում և հնարավորություն կունենան լիարժեք իրացնել տուժողի իրավահաջորդի իրենց իրավունքները»,- հանդիպման ընթացքում զոհերի հարազատներին վստահեցրել է գլխավոր դատախազը:

Կարդացեք նաև

Back to top button