ԿարևորՔաղաքական

Երկրորդ և երրորդ քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել վարչապետի թեկնածու․ Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանի թեկնածության մասին

Հայաստանի Սահմանադրությամբ և օրենքներով՝ օտարերկրյա քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում հիշեցրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի առաջադրմանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու։

«ՀՀ օրենսդրությամբ և Սահմանադրությամբ՝ երկրորդ քաղաքացիություն, տվյալ դեպքում՝ նաև երրորդ երկրի քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել ո՛չ պատգամավորի, ո՛չ վարչապետի թեկնածու, հետևաբար՝ այն, ինչը որ դուք ասում եք, ոչ դե-յուրե, ոչ դե-ֆակտո գոյություն չունի։ Հետևաբար, գոյություն չունեցող բանը հարկ չեմ համարում մեկնաբանել»,- ասաց Փաշինյանը։

Սամվել Կարապետյանն այս պահին տնային կալանքի տակ է։ Նրան մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։

Կարդացեք նաև

Back to top button