
Երևանի կենտրոնի Սարյան, Թումանյան և Մոսկովյան փողոցներում անցկացվում է «Երևանի Գինու Օրեր» միջազգային փառատոնը։
«Երևանի Գինու Օրերը»՝ Հայաստանի ամենախոշոր բացօթյա գինու փառատոնն այս տարի խոստանում է ներգրավվել մինչև 100 գինեգործական ընկերությունների և ավելի քան 250 գործընկերների՝ ստեղծելով անկրկնելի մթնոլորտ հայկական գինու ու գաստրոնոմիկ մշակույթի սիրահարների համար։
Փառատոնն իրականացվում է «ԷվենտՏուրա» հիմնադրամի կողմից և այսօր դարձել է Հայաստանի այցեքարտը՝ միջազգային ճանաչում ունեցող միջոցառում՝ նվիրված հայկական գինու մշակույթին։
2024-ին այն հյուրընկալել է 120,000 այցելու, որից 30%-ը զբոսաշրջիկներ են եղել՝ ապահովելով շուրջ 25 մլն ԱՄՆ դոլարի տնտեսական ազդեցություն։
Միջոցառման շրջանակում՝
- Թեմատիկ դիզայն և մշակութային ներկայացումներ
- Գինու համտեսներ՝ Հայաստանի առաջատար գինեգործներից
- Համադրման դասընթացներ ու մաստեր-կլասներ
- Երաժշտական ծրագրեր, DJ-ներ և երեկոյան ֆլեշմոբ
Փառատոնը կավարտվի հունիսի 8-ին։










