ԿարևորՄիջազգային

Թրամփի վարչակազմը դադարեցնում է USAID-ի արտաքին օգնության պայմանագրերի 90%-ը

Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ դադարեցնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) օտարերկրյա օգնության պայմանագրերի ավելի քան 90%-ը և ընդհանուր առմամբ 60 միլիարդ դոլարով կրճատում ԱՄՆ-ի համաշխարհային աջակցությունը։

Թրամփի վարչակազմը չորեքշաբթի ներկայացրել է իր ծրագրերը՝ ինչպես ներքին փաստաթղթում, որը ստացել է Associated Press-ը, այնպես էլ դաշնային դատական գործերից մեկում ներկայացված փաստաթղթերում։

Գերագույն դատարանը միջամտել է այդ գործին չորեքշաբթի ուշ երեկոյան և ժամանակավորապես արգելափակել դատարանի որոշումը, որը պահանջում էր, որ վարչակազմը մինչև կեսգիշեր տրամադրի միլիարդավոր դոլարների օտարերկրյա օգնությունը։

Չորեքշաբթի բացահայտումները նաև պատկերացում են տալիս, թե որքան մեծ է վարչակազմի նահանջը ԱՄՆ-ի օտարերկրյա օգնության և զարգացման աջակցության ոլորտից, ինչպես նաև այն քաղաքականությունից, որի համաձայն օտարերկրյա օգնությունը նպաստում է ԱՄՆ-ի շահերին՝ կայունացնելով այլ երկրներ ու տնտեսություններ և կառուցելով դաշինքներ։

Փաստաթում նշվում է, որ պաշտոնյաները «վերացնում են տասնամյակների ինստիտուցիոնալ անկման հետևանքով առաջացած զգալի կորուստները»։

Ավելի շատ փոփոխություններ են նախատեսվում ԱՄՆ ՄԶԳ-ի և Պետքարտուղարության արտաքին օգնության տրամադրման հարցում՝ «բարելավելով հարկատուների գումարների օգտագործումը՝ ԱՄՆ շահերն առաջ մղելու համար»։

Հունվարի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնակալությունից հետո արտաքին օգնության կասեցման պատճառով դադարեցվել են արտերկրում ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող հազարավոր ծրագրեր, ԱՄՆ ՄԶԳ-ի աշխատակիցների մեծ մասը հեռացվել է աշխատանքից։ 

Կարդացեք նաև

Back to top button