
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե ինչ դաս է քաղել Հայոց պատմության ակադեմիական հրատարակության ընթերցումից։
Ֆեյսբուքի իր էջում հրապարակած տեսանյութում նա հայտնել է, որ այն դասը, որ քաղել է պատմությունից, դա իրական Հայաստանի գաղափարախոսությունն է:
«Վստահ եմ, որ այդ դասը պետք է դառնա համապետական: Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ժողովրդի, հանրության համար պատմությունից սերտած դասը, որն ունի պրակտիկ նշանակություն, իրական Հայաստանի գաղափարախոսությունն է: Այս գրքի ընթերցումն ինձ մեկ անգամ ևս համոզեց դրանում»,-ասել է Փաշինյանը:
Վարչապետն ընդգծել է, որ դպրոցներում դասավանդվող առարկան պետք է կոչվի «Հայաստանի պատմություն»:




