ԿարևորՄիջազգային

Վրաստանի նոր կառավարության կազմը հաստատվեց ԵՄ- ից հնչած քննադատությունների ֆոնին

Վրաստանի խորհրդարանն այսօր միաձայն հաստատել է նոր կառավարության կազմը եւ վստահություն հայտնել վարչապետ Իրակլի Կոփախիձեին, հայտնում է Վրաստանի հանրային հեռուստատեսությունը։

Վրաստանի արտգործնախարար նշանակվել է Մակա Բոճորիշվիլին, պաշտպանության նախարար՝ Իրակլի Չիքովանին, արդարադատության նախարար՝   Անրի Օխանաշվիլին, բնապահպանության և գյուղատնտեսության նախարար՝ Դավիթ Սոնղուլաշվիլին, Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար՝  Լևան Դավիթաշվիլին, ֆինանսների նախարար՝ Լաշա Խուցիշվիլին, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար՝ Իրակլի Քարսելաձեն, ներքին գործերի նախարար՝ Վախտանգ Գոմելաուրի, կրթության, գիտության և երիտասարդության նախարար՝ Ալեքսանդրե Ծուլաձեն, օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար՝ Միխեիլ Սարջվելաձեն, մշակույթի և սպորտի նախարար՝ Թինաթին Ռուխաձեն։

Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար է դարձել Թեա Ախվլեդիանին։

Խորհրդարանի նիստին ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցել՝ ի նշան խորհրդարանական ընտրությունների, որոնց արդյունքները չեն ճանաչել։

Ու նույն այդ ժամանակ Եվրախորհրդարանի նիստում որոշվել է չճանաչել  հոկտեմբերի 26-ին կայացած վրացական ընտրությունների արդյունքները։ Եվրոպատգամավորները կոչ են արել մեկ տարվա ընթացքում անցկացնել նոր ընտրություններ։

Միաժամանակ Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ բարձրագույն մարմիններին պատժամիջոցներ կիրառել Վրաստանի դեմ, սահմանափակել կառավարության հետ պաշտոնական շփումները եւ հայտարարել է, որ Վրաստանի կառավարության քաղաքականությունը անհամատեղելի է եվրոատլանտյան ինտեգրացիային։  

Կարդացեք նաև

Back to top button