
Իսրայելը հայտնել է որ, ԴՆԹ թեստ է անցկացվում՝ պարզելու, թե արդյո՞ք Գազայում սպանվել է «Համաս»-ի առաջնորդ Յահյա Սինվարին։
Ենթադրվում է, որ Սինվարը կարևոր դերակատարում է ունեցել անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակումների ծրագրման և իրականացման գործում:
Աղբյուրները BBC-ին հայտնել են, որ Սինվարը սպանված լինելու հավանականությունը մեծ է։ Տեղի իշխանությունները հայտնում են, որ Ջաբալիայում գտնվող ապաստարանի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով 22 մարդ է զոհվել Գազայի հյուսիսում։
Իսրայելն պնդում է, որ տեղանքն օգտագործվել է որպես «Համաս»-ի և «Իսլամական ջիհադ»-ի օպերատիվ հանդիպման վայր, ինչը «Համաս»-ը հերքում է:




