ԿարևորՄիջազգային

«Հըզբոլլահը» հաստատել է առաջնորդ Հասան Նասրալլայի մահը

Տելեգրամում հրապարակված հայտարարության մեջ «Հըզբոլլահը» հաստատել է, որ իրենց առաջնորդ Հասան Նասրալլահը «մահացել է»:

«Նորին Սրբությունը՝ Դիմադրության Վարպետը, արդար ծառան, վախճանվել է իր Տիրոջ հետ լինելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։ Խումբը խոստացել է պայքարել Իսրայելի դեմ և վերահաստատել է շարունակական աջակցությունը Գազային և Պաղեստինին, ինչպես նաև խոստացել պաշտպանել Լիբանանն ու նրա հաստատակամ ու պատվաբեր ժողովրդին:

Ավելի վաղ իսրայելական բանակը հայտարարել էր, որ Հասան Նասրալլան սպանվել է Բեյրութին հասցված հարվածի արդյունքում: Շեյխ Հասան Նասրալլան Մերձավոր Արևելքի ամենահայտնի և ազդեցիկ դեմքերից էր:

Նասրալլան տարիներ շարունակ չէր երևում հանրության առաջ՝ Իսրայելի կողմից սպանվելու մտավախության պատճառով: Նա առանցքային դեր է խաղացել «Հըզբոլլահի» կայացման գործում: Նա 32 տարեկանում դարձավ «Հըզբոլլահ»-ի առաջնորդ 1992 թվականին, երբ իր նախորդ Աբբաս ալ-Մուսավին սպանվեց իսրայելական ուղղաթիռի հարվածից։

Կարդացեք նաև

Back to top button