
Հայաստանում ԵՄ առաքելությունը նշում է 3,000-րդ պարեկությունը, տեղեկանում ենք Հայաստանում ԵՄ առաքելության գրառումից։
«Պարեկային խումբը բարձրացել է մինչև 3,000 մետր՝ տեղում իրավիճակը դիտարկելու և զեկուցելու։ Մենք պարեկություն ենք իրականացնում Եղեգնաձորի, Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Մարտունիի և Իջևանի 6 առաջապահ հենակետերից»,-ասված է հաղորդագրությունում։




